ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Մարզերում ակնաբուժական կենտրոններ կստեղծվեն

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց ամերիկահայ ակնաբույժ, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության հիմնադիր-նախագահ, Ռոջեր Օհանեսյանին և կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Նունե Եղիազարյանին։
Նախարարը չափազանց բարձր գնահատեց անցած 21 տարվա ընթացքում ՀԱՆ-ի Հայաստանի ակնաբուժության զարգացման գործում ունեցած ներդրումը։ Կազմակերպությունը, համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ, մարզերում և Երևանում իրականացնում է «Լույս հայի աչքերին» ծրագիրը, որի շրջանակում մարզերում իրականացվել են բնակչության ակնային լայնածավալ զննումներ և ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն: Շուտով կսկսվի մարզային հերթական` վեցերորդ շրջայցը։
ՀԱՆ-ը թևակոխում է ծրագրային մի նոր փուլ։ Դեռ այս տարվա հուլիսին Լոս Անջելեսում Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարի ընթացքում Ռոջեր Օհանեսյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ Դերենիկ Դումանյանը քննարկել էր մարզային ակնաբուժական հինգ կենտրոն ստեղծելու հարցը։ Եւ այս հանդիպումն ավելի շատ համագործակցության հետագա քայլերը հստակեցնելու նպատակ ուներ։ Նախարարը կարևորեց ակնաբուժական ծառայությունները արդիականացված մարզային բուժհիմնարկներում հիմնելը, որպեսզի գործող ծառայություններն իրենց մատուցման որակով համահունչ լինեն ներդրվող նոր ծառայությանը։ Առաջնահերթությունը տրվում է հեռավոր մարզերին, որտեղ ակնաբուժության ստացիոնար ծառայություն կազմակերպելու անհրաժեշտությունն ակնհայտ է դարձել մարզերում բաց դռների օրերի ընթացքում։
Ռոջեր Օհանեսյանը նշեց, որ մարզային ակնաբուժական կենտրոններում նախատեսվում են զննման սենյակ և վիրահատարան, որոնք կհագեցվեն անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով։ Կիրականացվեն առավել տարածված հիվանդությունների` կատարակտի և գլաուկոմայի վիրահատություններ: Ծրագրի հետագա հաջողության գործում նա կարևորեց այդ կենտրոններում աշխատող բժիշկների մասնագիտական հմտությունները և մատուցվող ծառայությունների որակը, որպեսզի չշարունակվի մարզերից հոսքը դեպի մայրաքաղաք:
Դերենիկ Դումանյանն առաջարկեց ակնաբուժական առաջին կենտրոնը հիմնել Տավուշի մարզում, հավելելով, որ մարզային ղեկավարությունն արդեն պատրաստ է դրան և ծրագրի մասնագետների հավանությանն է արժանացել այն Իջևանի արդիականացված բժշկական կենտրոնում կազմակերպելու առաջարկը։ Նախարարը նաև նշեց, որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիրիայից հայրենիք վերադարձած ակնաբույժ ամուսինների հետ, ովքեր Սիրիայում ակնաբուժական կլինիկա են ունեցել, բարձր որակավորման մասնագետներ են և պատրաստակամություն են հայտնել աշխատել Տավուշի մարզի այդ կենտրոնում:
Այնուհետև, առաջնորդվելով նույն սկզբունքներով, Դերենիկ Դումանյանն առաջարկեց ծրագրի իրագործումը հաջորդաբար շարունակել Գյումրիում, Վայոց ձորում, Լոռիում, Սյունիքում։ Քննարկվեց հնարավորության դեպքում ծրագիրը Արցախում ևս իրականացնելու հարցը։
Հանդիպման ընթացքում նախարարին տեղեկություններ տրվեցին նաև կուրությունը կանխելու նպատակով անհասության ռետինոպատիայի նորածնային սկրինինգի և բուժման ծրագրի ընթացքի մասին: Որպեսզի ռիսկային խմբում գտնվող երեխաների հետագա վիրահատական բուժումն այսուհետ արտասահմանում չիրականացվի, ՀԱԿ-ն իր գործընկերների հետ Երևանում ստեղծում է «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն»։ Նշվեց, որ արդեն Հայաստան են բերվել վիրահատական բուժման համար անհրաժեշտ սարքավորումները։
Դերենիկ Դումանյանը վստահեցրեց, նախարարությունը կշարունակի սատար կանգնել կարևոր այս ծրագրերին և կաջակցի նոր ստեղծված մարզային ակնաբուժական կենտրոնների գործունեությանը։

|
Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...


Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...


Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...


Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...


Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն